• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Հուլիս 2025 23:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Թողարկվել է նոր նամականիշ՝ ի պատիվ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի

Հասարակություն,
31 Հոկտեմբեր 2022 20:57
ShareShareShare
Թողարկվել է նոր նամականիշ՝ ի պատիվ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի
telegram

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը կրկին միավորել են ջանքերը՝ թողարկելու 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին նվիրված փոստային նամականիշ: Այս մասին Armenia Today-ին հայտնում են IDeA հիմնադրամից։

«Մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն մղել է համառ պայքար և խիզախորեն բարձրաձայնել Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Ես խորապես երախտապարտ եմ «Ավրորային» և «ՀայՓոստին» այս պատվի և ճանաչման համար: Հուզիչ է տեսնել իմ պատկերով նամականիշը, քանի որ հասկանում եմ, որ այն թույլ կտա, որ աշխարհում ավելի շատ մարդիկ իմանան իմ պայքարի մասին: «Ավրորան» աջակցում և խաղաղության ու համերաշխության ուղերձ է հղում մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում վտանգում են ամեն ինչ՝ օգնության ձեռք մեկնելու ուրիշներին: Այն օգնում է բարձրացնելու վայրագություններին զոհ գնացածների լռեցված ձայնը: Ինձ համար պատիվ է լինել այս նախաձեռնության համայնքի մի մասը»,- ասել է 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:

2017 թվականից սկսած ամեն տարի «Ավրորան» թողարկում է մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշ: Նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արտ-տնօրեն Ալլա Մինգալյովան է: Նամականիշն ունի նաև դրամահավաք գործառույթ: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 ՀՀ դրամ արժեքով նվիրատվության կտրոն, իսկ գոյացած հասույթը «ՀայՓոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

«Սա վեցերորդ նամականիշն է, որ թողարկում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ: «ՀայՓոստը» բարձր է գնահատում այս համագործակցությունը և հնարավորությունը՝ աջակցելու մերօրյա հերոսներին, որոնք փրկում և հույս են տալիս այլոց: Ազդեցությունը, որ Ջուլիեն Լուսենգեն ունեցել է Կոնգոյի կանանց փրկության հարցում, չափազանց տպավորիչ է: Մենք հիացած ենք նրա աշխատանքով: Մեզ համար պատիվ է նրան աջակցելը՝ միաժամանակ շարունակելով աշխարհին պատմել «Ավրորայի» առաքելության մասին»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը:

Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքավորներին: Հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները՝ նա մրցանակի միջոցներից 250.000 ԱՄՆ դոլար ուղղել է 13 նախագծի, որոնք օգնում են մեղմելու տեղի բնակչության ծանր վիճակը: «Ավրորայի» համահիմնադիրները կրկնապատկել են այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:

Բացի դրանից, Ջուլիեն Լուսենգեն նվիրաբերել է ֆինանսական միջոցներ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող երեք կազմակերպության, որոնք աջակցում են համայնքներում գործող և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների, զորացնում գենդերային բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց վերաինտեգրմանը․

  • «Մայրերի ընկերակցություն հանուն զարգացման և խաղաղության» կազմակերպությունն Իտուրի նահանգում ուղղակի օգնություն կտրամադրի ավելի քան 2.560 մարդու, հիմնականում՝ կանանց և աղջիկների` տեղի բնակչությանը տալով սննդի, պատշաճ բուժծառայությունների, իրավաբանական աջակցության և կրթության հնարավորություն:
  • Կոնգոյացի կանանց հիմնադրամի շնորհիվ շուրջ 12.000 այրի, որբ և ներքին տեղահանված անձ Բենի քաղաքում և տարածքում կունենան խմելու ջրի անվճար հասանելիություն:
  • Կոնգոյի համերաշխության լիգան Հյուսիսային Կիվուում և Իտուրի նահանգում կաջակցի գենդերային բռնությունից և հակամարտությունից տուժած 1.584 մարդու, որոնք ուղղակիորեն կօգտվեն իրենց զարգացմանն ուղղված ծրագրերից:

Մեկնարկից ի վեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է ավելի քան 2.700.000 մարդու ամբողջ աշխարհում: Ավելի լավ ապագա կերտելու «Ավրորայի» տեսլականին և աշխարհը բարեփոխելու մեր ջանքերին միանալու համար խնդրում ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` կատարելով նվիրատվություն:

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման և «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, և ամենակարևորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են և հույս պարգևում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:  

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ և 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի  մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր և 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը և համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

telegram
Tags: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն«ՀայՓոստ»IDEA հիմնադրամՋուլիեն Լուսենգե

Առնչվող Նորություններ

Ամենակարևորը երախտապարտ հանդիսատեսն է. Ռուսաստանից ժամանած ակրոբատները ելույթ կունենան Երևանի կրկեսի բացման արարողությանը

Ամենակարևորը երախտապարտ հանդիսատեսն է. Ռուսաստանից ժամանած ակրոբատները ելույթ կունենան Երևանի կրկեսի բացման արարողությանը

29 Հուլիս 2025 22:13

Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում

Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում

29 Հուլիս 2025 21:55

Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

29 Հուլիս 2025 21:52

Մեծ աշխատանք ենք կատարել հայ հանդիսատեսին ուրախացնելու համար. ակրոբատ Արսեն Հովսեփյան

Մեծ աշխատանք ենք կատարել հայ հանդիսատեսին ուրախացնելու համար. ակրոբատ Արսեն Հովսեփյան

29 Հուլիս 2025 21:47

Ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է. Օնոֆրիո Կոլուչչին ժամանեց Երևան

Ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է. Օնոֆրիո Կոլուչչին ժամանեց Երևան

29 Հուլիս 2025 21:41

Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար. Պավել Բրյուն

Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար. Պավել Բրյուն

29 Հուլիս 2025 21:35

Ավելին
  • Լուրեր

Կրկեսը վերադառնում է. Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստները

Կրկեսը վերադառնում է. Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստները

29 Հուլիս 2025 21:17
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը չեմպիոն է հռչակվել

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը չեմպիոն է հռչակվել

29 Հուլիս 2025 20:55
Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է. փաստաբան

Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է. փաստաբան

29 Հուլիս 2025 20:38
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Երևանի կրկեսի արտիստներին (ուղիղ)

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Երևանի կրկեսի արտիստներին (ուղիղ)

29 Հուլիս 2025 20:14
Անգոլայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

Անգոլայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

29 Հուլիս 2025 19:31
«Թասիբ ունես, քյասիբ չես մնա», «Աշխատավարձը չի բավականացնում»․ «Այո, հնարավոր է»․ քաղաքացիները՝ արդար աշխատավարձով արժանապատիվ կյանք ապահովելու մասին

«Թասիբ ունես, քյասիբ չես մնա», «Աշխատավարձը չի բավականացնում»․ «Այո, հնարավոր է»․ քաղաքացիները՝ արդար աշխատավարձով արժանապատիվ կյանք ապահովելու մասին

29 Հուլիս 2025 19:00
Թուրքական ընկերությունը ԱԹՍ-ների փորձնական թռիչքներ է իրականացրել Հայաստանի սահմանի երկայնքով

Թուրքական ընկերությունը ԱԹՍ-ների փորձնական թռիչքներ է իրականացրել Հայաստանի սահմանի երկայնքով

29 Հուլիս 2025 18:57
Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

29 Հուլիս 2025 18:27
Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման մեծ հնարավորություններ է տալու. նախագահ

Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման մեծ հնարավորություններ է տալու. նախագահ

29 Հուլիս 2025 18:03
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է․ ArCa

29 Հուլիս 2025 18:01
ՊՆ-ն հաստատել է գերատեսչության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին տեղեկատվությունը

ՊՆ-ն հաստատել է գերատեսչության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին տեղեկատվությունը

29 Հուլիս 2025 17:24
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 29-ին՝ ըստ ԿԲ տվյալների

29 Հուլիս 2025 17:02

Նախկին թաղապետը 14 միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը՝ ցածր գնով վաճառելով համայնքային մանկապարտեզը․ ԳԴ

29 Հուլիս 2025 16:14
Հայկական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Երևանից Միներալնիե Վոդի

Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում՝ ուղևորի առողջության վատթարացման պատճառով

29 Հուլիս 2025 15:36
Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

Սարիկ Մինասյանը հերքել է իր՝ ԱՍՀ նախարար նշանակվելու մասին լուրերը

29 Հուլիս 2025 15:12
Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

29 Հուլիս 2025 14:18
Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

29 Հուլիս 2025 14:09
Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

29 Հուլիս 2025 13:19
Հայաստանում ArCa համակարգի ծառայություններն անհասանելի են

Հայաստանում ArCa համակարգի ծառայություններն անհասանելի են

29 Հուլիս 2025 13:15
Դատարանն Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող հողամասը բռնագրավել և վերադարձրել է Երևանին

Դատարանն Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող հողամասը բռնագրավել և վերադարձրել է Երևանին

29 Հուլիս 2025 12:10
Փոխնախարարը ներկայացնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զբաղվածության ոլորտի ծրագիրը (ուղիղ)

Փոխնախարարը ներկայացնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զբաղվածության ոլորտի ծրագիրը (ուղիղ)

29 Հուլիս 2025 11:19
Իրանից ագրեսիայի դեպքում վճռական պատասխան են խոստացել

Իրանից ագրեսիայի դեպքում վճռական պատասխան են խոստացել

29 Հուլիս 2025 11:10

Հովիկ Աղազարյանի՝ «անասունների գործն» առաջիկայում կուղարկվի դատարան․ ԶԼՄ

29 Հուլիս 2025 11:03
«Եկեղեցու դեմ արշավ չկա»․ Փաշինյանը մեկնաբանել է կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատ խոչընդոտելու միջադեպը

Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու ծրագրից, բայց թիմակիցներին հորդորել է զգույշ գործել․ ԶԼՄ

29 Հուլիս 2025 10:23
Ամենակարևորը երախտապարտ հանդիսատեսն է. Ռուսաստանից ժամանած ակրոբատները ելույթ կունենան Երևանի կրկեսի բացման արարողությանը
Հասարակություն

Ամենակարևորը երախտապարտ հանդիսատեսն է. Ռուսաստանից ժամանած ակրոբատները ելույթ կունենան Երևանի կրկեսի բացման արարողությանը

29 Հուլիս 2025 22:13

ԿարդալDetails
Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում
Հասարակություն

Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում

29 Հուլիս 2025 21:55

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ