Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ վերադարձածների թվում են այն անձինք, որոնց սեպտեմբերի 23-ին այցելել են ԿԽՄԿ ներկայացուցիչները։
ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ
Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել...




































