Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է երկքաղաքացիությանը վերաբերող հարաբերությունները կանոնակարգել սահմանադրորեն: Արցախի Սահմանադրության նախագիծը տեղադրվել է Արցախի իրավական տեղեկատվական համակարգում:
Նախագծում նշված է, որ 2006 և 2017 թվականների Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը: Սակայն դա Արցախի Հանրապետությունում երկքաղաքացիությունը բացառելու հիմք չէ:
Այդ մասին են վկայում կազմավորման պահից ի վեր Արցախում ընդունված իրավական ակտերը, որոնք մանրամասում են երկքաղաքացիության հետ կապված հարցերը:
Նախագծով սահմանվում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության օրենքներին կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն: