Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ իր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման սեպտեմբեր ամսվա 3 և հոկտեմբեր ամսվա 5 ներկայացումների տոմսերը ևս սպառվել են:
«Սունդուկյանի անվան թատրոնի հետ պայմանավորվածութուն ենք ձեռք բերել ավելացնել ներկայացումներ նոյեմբեր ամսին:
Անչափ զգացված եմ այսպիսի դրական արձագանքի համար»,-նշել է Մարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հրապարկել էր մոնո-ներկայացման անոնսը, որը բուռն արձագանքների էր արժանացել: Առաջիկայում նախատեսված ներկայացումների տոմսերը ևս մի քանի ժամում սպառվել էին: