Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 16-ի առավոտվա դրությամբ՝ զոհվել է 16 մարդ, 17 քաղաքացի համարվում է անհետ կորած, 60-ից ավելի մարդ օգնության է դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 10-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, տեղեկացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...