Հունիսի 7-ին՝ ժամը 22։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1997 թ․), «Hyundai Elantra» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1970 թ․) և «Mercedes-Benz Vito» (վարորդ` Ս. Ս., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։
Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: