Երևանում քաղաքացին հարվածել է բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմքին։ Այս մասին Facebook-ում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մի արժանապատիվ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է նիկոլականության վատագույն ավանդույթների մարմնավորում Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է նշված նիկոլականի դեմքին»,- գրել է փաստաբանը:
Նրա տեղեկություններով՝ Բաղդասարյանին հարվածած անձը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Ավելի ուշ Մելիքյանը հայտնել է, որ նշված քաղաքացին ազատ է արձակվել։