Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշվում է, որ մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործարկվել են համայնքային նոր ավտոբուսներ, որոնցից օգտվելու համար 100 դրամանոց մետաղադրամ ունենալը պարտադիր է: Համակարգը միայն 100 դրամանոց մետաղադրամ է ընդունում: