ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պնդել է, որ ընտանեկան բռնության թեմային անդրադառնալուց հետո սեփական անվտանգությանն ու կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։
«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում»,- նշել է նա։
Հակոբյանը հույս է հայտնել, որ իրավապահ և պետական մարմինները կկարողանան ապահովել իր պատշաճ պաշտպանություն։
«Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- նշել է նա։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել են, որ ԳԴ-ն ընթացք է տվել Հակոբյանի հրապարակմանը։
Նա կոչ է արել կանանց համարձակ խոսել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական և սեռական բռնության մասին՝ նշելով, որ «անհնար է բոլորին միաժամանակ ուժով լռեցնել» և հորդորել՝ համախմբվել, չվախենալ և միասնաբար պայքարել բռնության մշակույթի դեմ։
«Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով, որ այլևս չենք հանդուրժում»,- ընդգծել է վարչապետի տիկինը։
Նա շեշել է, որ ընտանեկան բռնությունը բոլորի ընդհանուր խնդիրն է՝ անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից կամ կրթությունից։
Հակոբյանը կանանց խնդրել է «չհարվածել» միմյանց կամ իրեն, այլ միավորել ուժերը ընդհանուր սպառնալիքի դեմ՝ հանուն երեխաների, ընտանիքների և պետության պաշտպանության։
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը՝ թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր, կործանի ճակատագրեր։ Բոլորս միասին բարձր ասենք՝ չենք հանդուրժում»,- եզրափակել է նա:
Նշենք, որ Հակոբյանը պարբերաբար սոցիալական ցանցերում անդրադառնում է ընտանեկան բռնության թեմային։ Նա այս թեմայով ուղիղ եթերներ սկսել է ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանումից հետո ընտանիք վերադառնալուց հետո։
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի․ ՌԴ ԱՀԾ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Բրյուսելում հասկանում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)...




































