• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հուլիս 2026 21:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Առանց վարչապետի և կառավարության․ ի՞նչ է սպասվում ՀՀ նոր խորհրդարանի առաջին նիստին

Էքսկլյուզիվ, Ներքաղաքական, Քաղաքականություն,
25 Հուլիս 2026 17:15
ShareShareShare
В парламенте Армении решили создать орган с участием власти и оппозиции
telegram

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։ Այն նվիրված կլինի նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը, իսկ վարչապետի ընտրություն և նոր կառավարության ներկայացում այդ օրը չի նախատեսվում։

Armenia Today-ի խմբագրությունն ուսումնասիրել է Ազգային ժողովի կանոնակարգը, Սահմանադրությունը և համապատասխան իրավական կարգավորումները և ներկայացնում է՝ ինչպես կանցկացվի նոր Ազգային ժողովի առաջին նիստը։

Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը՝ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։ Առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես գալու իրավունք ունեն ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Սակայն, ըստ ԶԼՄ հրապարակումների, Գարեգին Բ-ն նոր խորհրդարանի առաջին նիստին հրավեր չի ստացել։

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները կերդվեն։ ՀՀ պատգամավորների երդման տեքստում հուլիսի 3-ին փոփոխություն է կատարվել․ «հայրենիքի ամրապնդում» ձևակերպումը փոխարինվել է «ինքնիշխանության» ձևակերպմամբ։

Նոր երդման տեքստում ասվում է․

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Առաջին նիստին բացակայող կամ հետագայում Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորները երդում կտան իրենց մասնակցությամբ առաջին նիստում։

Դրանից հետո նիստը նախագահողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարի նոր գումարման պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների և դաշինքների անվանումները, ինչպես նաև կներկայացնի պատգամավորներին՝ կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը և նրան առաջադրած քաղաքական ուժի անվանումը։ Այնուհետև պատգամավորները կգրանցվեն։

Հաշվիչ հանձնաժողովի ձևավորում

Առաջին կազմակերպչական հարցերից մեկը լինելու է Հաշվիչ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա կազմը կձևավորվի խորհրդարանական խմբակցությունների առաջարկությամբ և կհաստատվի պատգամավորների քվեարկությամբ։

Հանձնաժողովում ներկայացված կլինեն ինչպես իշխանական ուժը, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունները՝ պատգամավորական մանդատների թվին համամասնորեն։

Հաշվիչ հանձնաժողովը կազմակերպելու է Ազգային ժողովում անցկացվող քվեարկությունները և ամփոփելու է ինչպես բաց, այնպես էլ գաղտնի քվեարկությունների արդյունքները։

Հանձնաժողովի լիազորությունները կպահպանվեն 9-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ամբողջ ընթացքում։

Խորհրդարանի ղեկավարության ընտրություն

Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո պատգամավորները կանցնեն Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։ Այնուհետև խորհրդարանը կընտրի երեք փոխնախագահի, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։

Այս քվեարկությունների արդյունքների հաշվարկը կիրականացնի արդեն ձևավորված Հաշվիչ հանձնաժողովը։ Առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կլինի նաև մշտական հանձնաժողովների ստեղծումը և դրանց նախագահների ընտրությունը։

Հանձնաժողովների ղեկավար պաշտոնները խորհրդարանական ուժերի միջև կբաշխվեն Դ’Օնթի բանաձևով՝ ստացած մանդատների թվին համամասնորեն։

Արդյունքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պետք է ղեկավարեն 9 մշտական հանձնաժողով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 2, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 1 հանձնաժողով։

Ազգային ժողովի նախագահը հանդես կգա նաև խորհրդարանական խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և Ազգային ժողովի խորհրդի ձևավորման վերաբերյալ հայտարարությամբ։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովում բաշխվել էր 107 մանդատ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել էր 71 մանդատ՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

Կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխություններ

Եթե մինչև օգոստոսի 2-ը կառավարությունը խորհրդարան ներկայացնի գործադիր իշխանության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, այն ևս կարող է ընդգրկվել առաջին նիստի օրակարգում և քննարկվել նույն օրը։

Եթե նման նախագիծ չներկայացվի, նիստի օրակարգը, հիմնականում, կսահմանափակվի նոր խորհրդարանի ղեկավար մարմինների և մշտական հանձնաժողովների ձևավորմամբ։

Միևնույն ժամանակ, օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն, կառավարության կազմի ներկայացում կամ կառավարության ծրագրի քննարկում չի նախատեսվում։

Երբ կձևավորվի կառավարությունը

Սահմանադրական ընթացակարգի համաձայն՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող խմբակցությունը պետք է որոշում ընդունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ և այն ներկայացնի ՀՀ նախագահին, որից հետո նախագահը նշանակում է վարչապետին։ Նշանակված վարչապետը պետք է հնգօրյա ժամկետում ձևավորի կառավարություն։

Կառավարության ձևավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը։ Խորհրդարանը պարտավոր է քննարկել փաստաթուղթը և 7 օրվա ընթացքում քվեարկությամբ հաստատել կամ մերժել այն։

Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո Ազգային ժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում հայտարարում է դրա քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը։

Օգոստոսի 2-ի նիստը նվիրված կլինի ոչ թե վարչապետի քաղաքական ելույթին կամ կառավարության ծրագրի քննարկմանը, այլ 9-րդ գումարման Ազգային ժողովի ինստիտուցիոնալ ձևավորմանը։

Այդ օրը կընտրվեն պաշտոնատար անձինք և կձևավորվեն այն մարմինները, որոնք առաջիկա 5 տարիներին կազմակերպելու են խորհրդարանի աշխատանքը։ Գործադիր իշխանության ձևավորման գործընթացը կշարունակվի դրանից հետո՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

telegram
Tags: ԱԺառաջին նիստխորհրդարան

Հարակից հրապարակումներ

Auto Draft

Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում (ուղիղ)

25 Հուլիս 2026 20:53

Токаев сравнил причины украинского и армяно-азербайджанского конфликтов

Տոկաևը հակադրել է ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտությունների պատճառները

25 Հուլիս 2026 20:40

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներն ավելի հասկանալի էին, քան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության պատճառները՝...

Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է սահմանազատմանը և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է արտահանման ընդլայնման հարցը

25 Հուլիս 2026 18:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման...

«ՔՊ»-ի ֆինանսավորման աղբյուրները պետական և անանուն նվիրատվություններն են

ՔՊ-ն Կոտայքում պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների. ԶԼՄ

25 Հուլիս 2026 10:32

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք աշնանը կանցկացվեն Կոտայքի մարզի 6 համայնքում, գրում...

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան

24 Հուլիս 2026 23:45

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, լրագրողներին հայտնել է նրա...

Մարդիկ տեսնում են, որ իրականացնում ենք մեր նախընտրական ծրագիրը․ Նարեկ Կարապետյան

Մարդիկ տեսնում են, որ իրականացնում ենք մեր նախընտրական ծրագիրը․ Նարեկ Կարապետյան

24 Հուլիս 2026 21:47

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քաղաքական ուժն աշխատում է Մասիսի համայնքներում գազամատակարարման և տրանսպորտային...

Load More
Xosum
  • Լուրեր
Auto Draft

Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում (ուղիղ)

25 Հուլիս 2026 20:53
Токаев сравнил причины украинского и армяно-азербайджанского конфликтов

Տոկաևը հակադրել է ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտությունների պատճառները

25 Հուլիս 2026 20:40
Подземные толчки у Вана ощущались в Ереване и двух областях

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացել են նաև ՀՀ-ում․ ՆԳՆ

25 Հուլիս 2026 20:19
Կամո Ունանյանը դարձել է կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն

Կամո Ունանյանը դարձել է կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն

25 Հուլիս 2026 19:53
Խուդաթյանն իրանցի նախարարի հետ քննարկել է մատակարարվող գազի ծավալն ավելացնելու հարցը

Խուդաթյանն իրանցի նախարարի հետ քննարկել է մատակարարվող գազի ծավալն ավելացնելու հարցը

25 Հուլիս 2026 19:18
Այվազովսկու և այլ վարպետների կտավները Մոսկվայում աճուրդի կհանվեն 1 մլրդ ռուբլով

Այվազովսկու և այլ վարպետների կտավները Մոսկվայում աճուրդի կհանվեն 1 մլրդ ռուբլով

25 Հուլիս 2026 18:35
Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է սահմանազատմանը և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է արտահանման ընդլայնման հարցը

25 Հուլիս 2026 18:04
Молодежь стран СНГ обсудила в Капане развитие сотрудничества

ԱՊՀ երկրների երիտասարդները Կապանում քննարկել են համագործակցության զարգացման հարցերը

25 Հուլիս 2026 17:31
В парламенте Армении решили создать орган с участием власти и оппозиции

Առանց վարչապետի և կառավարության․ ի՞նչ է սպասվում ՀՀ նոր խորհրդարանի առաջին նիստին

25 Հուլիս 2026 17:15
Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը 15 մլն դոլար հարկ կվճարի ԱԱ-ում հաղթելու համար

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը 15 մլն դոլար հարկ կվճարի ԱԱ-ում հաղթելու համար

25 Հուլիս 2026 16:45
Թրամփը հայտնել է շաբաթվա վերջին Իրանի հետ հնարավոր համաձայնագիր ստորագրելու մասին

NYT-ը հայտնել է Թուրքիայում Թրամփի ինքնաթիռը փոխարինելու պատճառը

25 Հուլիս 2026 16:15
Կանգ չենք առնի, մինչև հայ գերիները չվերադառնան. ANCA-ի ղեկավար

Կանգ չենք առնի, մինչև հայ գերիները չվերադառնան. ANCA-ի ղեկավար

25 Հուլիս 2026 15:19
Более 70 человек пострадали в двух ДТП с пассажирскими автобусами в Турции

Թուրքիայում ավտոբուսների մասնակցությամբ երկու վթարի հետևանքով 70 մարդ է տուժել

25 Հուլիս 2026 15:09
Հունաստանում անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 100 000 կայծակ է խփել

Հունաստանում անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 100 000 կայծակ է խփել

25 Հուլիս 2026 14:56
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ակցիաների ֆոնին

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ակցիաների ֆոնին

25 Հուլիս 2026 14:42
Աթենքը հաստատել է 4,2 մլրդ եվրո արժողությամբ ամենախոշոր պաշտպանական փաթեթը

Աթենքը հաստատել է 4,2 մլրդ եվրո արժողությամբ ամենախոշոր պաշտպանական փաթեթը

25 Հուլիս 2026 14:35
Հայկական ծիրանը վաճառվում է Փարիզի և հարակից քաղաքների 5 խանութում

Հայկական ծիրանը վաճառվում է Փարիզի և հարակից քաղաքների 5 խանութում

25 Հուլիս 2026 13:44
Իրավապաշտպանը նշել է Ռուսաստանի կողմից արցախցուն սպանած ադրբեջանցուն ազատ արձակելու հնարավոր պատճառները

Սիրանուշ Սահակյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ծանր վնասվածքների մասին

25 Հուլիս 2026 13:31
Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է տեղի ունեցել

Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է տեղի ունեցել

25 Հուլիս 2026 13:19
Մուրացան փողոցում սպանության փորձի գործով ձերբակալվածների թիվը հասել է 4-ի․ ՆԳՆ

Մուրացան փողոցում սպանության փորձի գործով ձերբակալվածների թիվը հասել է 4-ի․ ՆԳՆ

25 Հուլիս 2026 11:56
Վլադիմիր Հակոբյանը դարձել է ԱՄՆ-ի վետերանների շախմատի չեմպիոն

Վլադիմիր Հակոբյանը դարձել է ԱՄՆ-ի վետերանների շախմատի չեմպիոն

25 Հուլիս 2026 11:20
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո հաստատվել է սալմոնելայի 7 դեպք. ԶԼՄ

Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո հաստատվել է սալմոնելայի 7 դեպք. ԶԼՄ

25 Հուլիս 2026 10:56
«ՔՊ»-ի ֆինանսավորման աղբյուրները պետական և անանուն նվիրատվություններն են

ՔՊ-ն Կոտայքում պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների. ԶԼՄ

25 Հուլիս 2026 10:32
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 25-ին`ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 25-ին`ըստ հայաստանյան բանկերի

25 Հուլիս 2026 09:59
Погода в Армении и в Арцахе 10 июля: ожидается облачная погода с осадками

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 25-ին

25 Հուլիս 2026 07:40
Азербайджан пригласил Армению на COP29 в Баку

Բաքուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ հայ գերիների մասին փոփոխությանը

25 Հուլիս 2026 00:34
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան

24 Հուլիս 2026 23:45
Элина Аванесян вышла во второй круг теннисного турнира Ostrava Open

WTA-250․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

24 Հուլիս 2026 22:27
Մարդիկ տեսնում են, որ իրականացնում ենք մեր նախընտրական ծրագիրը․ Նարեկ Կարապետյան

Մարդիկ տեսնում են, որ իրականացնում ենք մեր նախընտրական ծրագիրը․ Նարեկ Կարապետյան

24 Հուլիս 2026 21:47
Auto Draft
Քաղաքականություն

Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում (ուղիղ)

25 Հուլիս 2026 20:53

Read moreDetails
Токаев сравнил причины украинского и армяно-азербайджанского конфликтов
Քաղաքականություն

Տոկաևը հակադրել է ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտությունների պատճառները

25 Հուլիս 2026 20:40

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներն ավելի հասկանալի էին, քան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության պատճառները՝...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ