Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։
Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։
Ավելի վաղ Ազատյանը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում 379 միավոր արդյունքով նվաճել էր աշխարհի առաջնության ոսկե մեդալ։
Շարժվող թիրախ մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Մինասյանը նաև աշխարհի առաջնության չեմպիոն էր հռչակվել շարժվող թիրախ մրցաձևում։





































