Եվրոպական բորսայում գազի գինը հուլիսի 23-ի օրվա սակարկությունների ընթացքում, մարտի 19-ից ի վեր առաջին անգամ, գերազանցել է 750 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
Նման դինամիկա է արձանագրվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության (էսկալացիայի) հերթական փուլի ֆոնին։
Նիդերլանդների TTF հաբում օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև մոտ 756 դոլար։ Օրվա սկզբից գնանշումների աճը գերազանցել է 1%-ը։
Ամերիկա-իրանական հակամարտության հերթական էսկալացիան սկսվել էր հուլիսի 8-ին։ ԱՄՆ զինված ուժերը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, մի շարք հարվածներ էին հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։
Նույն օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանն սկսել էր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին, որոնք տեղակայված են Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքներում։






































