Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ներկայումս մարզչական գործունեություն ծավալող Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ․ Championat.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերի իր էջերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ բանավոր համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, իսկ այժմ կողմերն այն պաշտոնապես ամրագրել են իրավական փաստաթղթերով։
Աշնանից սկսած՝ Զիդանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում մի շարք ֆուտբոլային ակումբներ, սակայն նա հավատարիմ է մնացել Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու որոշմանը։






































