«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է Մելոյանը Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ լիակատար աջակցում է քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին և շարունակելու է մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։ Մելոյանն իր գործությունությունը ծավալելու է մի շարք ուղղություններով՝ «Ուժեղ Հայաստանի» ինստիտուցիոնալ կայացում, ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում, քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն, ինչպես նաև հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում ու սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում։
Ըստ Armlur-ի՝ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաև դաշինքի պատգամավորության թեկնածուներ Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։
Ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև դաշինքի անդամ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հուլիսի 8-ին ԿԸՀ-ն հայտնել էր, որ ուժը կորցրած է ճանաչել դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 105 պատգամավորի թեկնածուի գրանցումն ինքնաբացարկի դիմումների հիման վրա (այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանի):





































