Առաջիկա 5 օրերի ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ այս օրերին ջերմաստիճանի էական տատանումներ չեն սպասվում։ Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ լեռնային մերզերում ցերեկային ժամերին հիմնականում սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ +32-35, իսկ հովտային գոտիներում՝ 35-37 աստիճան տաքություն։
Հուլիսի 20-21-ին ամբողջ հանրապետությունում կսպասվի առանց տեղումների եղանակ, իսկ 22-ին և 23-ին լեռնային Շիրակի, Լոռիի, Տավուշի մարզերի առանձին հատվածքներում կդիտվեն երակային բնույթի կարճատև անձրևներ, նշել է Սուրենյանը։
Նրա տվյալներով՝ երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային հատվածքներում ու Երևանում սպասվում է լեռնահովտային քամիների ուժգնացում մինչև 16 մ/վ արագությամբ։






































