Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը, հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։
Նշվում է, որ նախագծի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ 9 կմ երկարությամբ գլխավոր թունելը փորված է, իրականացվում է էլեկտրամեխանիկական համակարգերի տեղադրումը։
Դեպարտամենտից հայտնել են նաև, որ նախագծի ավարտից հետո երթևեկության անվտանգությունը զգալիորեն կբարելավվի։ Ձմռանն այս ուղղությամբ երթևեկությունն այլևս չի սահմանափակվի ձնահոսքի վտանգի պատճառով։





































