Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության ներկայցուցիչ Արեգնազ Մանուկյանը, Armenia Today-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար»,- նշեցին ՔԿ-ից:
Ըստ գերատեսչության՝ նրա նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով):
Մանուկյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ իրավապահներն իր բնակարանում են։
Իր հերթին կուսակցության Երևանի ավագանու անդամ մանուկ Սուքիասյանը իր սուցիալական ցանցի էջերում հայտարարել է նրա ձերբակալոււթյան մասին։
«Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են»,- գրել է Սուքիասյանը։
Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նույնպես գործողություններ էին սկսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից մեկ օր անց։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին վերջինս երկու ամսով կալանավորվել էր։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա։




































