Հայաստանից ավելի քան 22 000 վարդ չեն թույլատրել անցկացնել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով, հայտնում է Jnews.ge-ն։
Նշվում է, որ ծաղիկների խմբաքանակը հայտնաբերվել է Սադախլոյի և Նինոծմինդայի անցակետերում։
Ըստ Վրաստանի Եկամուտների ծառայության տվյալների՝ տեսուչները ծաղիկների վրա հայտնաբերել են կենդանի վնասատուներ և դրանց գործունեության հետքեր, ինչը խախտում է Վրաստանի գործող ֆիտոսանիտարական պահանջները։
Ըստ աղբյուրի՝ ամբողջ խմբաքանակը վերադարձվել է ուղարկողին։
ԶԼՄ-ն հայտնում է , որ 2026 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում դեպի Վրաստան ծաղիկների և բողբոջների առաքումները զգալիորեն աճել: Հայաստանը երկրորդ տեղում է՝ 588 տոննա՝ 2,6 մլն դոլար արժողությամբ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Հայաստանից ծաղիկների ներմուծումն արգելել էր նաև «Ռոսսելխոզնադզորը»։






































