Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնել է ԱԺ կայքը։
Օրակարգում ընդգրկված են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:
Հունիսի 7-ի համապետական ընտրություններից օր անց իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրինագիծ, որի համաձայն խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան միայն այն չափահաս քաղաքացիները, ովքեր վերջին տարվա ընթացքում շուրջ 6 ամիս ապրել են Հայաստանում:
ՔՊ-ում պարզաբանել են, որ առաջնորդվել են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու օրինակով: Ըստ ԸՕ-ի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ու մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Կարդացեք նաև՝
«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին





































