• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հունիս 2026 18:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փորձագետները զգուշացրել են IMEI շտեմարանի նախագծի ռիսկերի մասին

Հասարակություն,
26 Հունիս 2026 18:10
ShareShareShare
Փորձագետները զգուշացրել են IMEI շտեմարանի նախագծի ռիսկերի մասին
telegram

Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման նախագիծը չի բավարարում անձնական տվյալների մշակման օրինականության և համաչափության սկզբունքներին, հայտնում են dpHub և CyberHub տվյալների պաշտպանության կենտրոնները։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) նախագծով՝ Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Այն կներառի հեռախոսների IMEI կոդերը, դրանց օգտագործողների, գործող SIM/eSIM համարների և սարքերի օրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ։

Եթե բաժանորդը սահմանված կարգով չգրանցի հեռախոսի IMEI կոդը, օպերատորը կարող է մերժել ծառայության մատուցումը։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստան ներմուծված և արդեն օգտագործվող հեռախոսները կգրանցվեն ավտոմատ՝ առանց պետական տուրքի։

Կազմակերպությունները նշել են, որ նախագիծը չի համապատասխանում անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին։ Մասնավորապես, նրանց գնահատմամբ՝ պարզ չէ, թե նախագծի շրջանակում ինչ է նշանակում «հարկային վարչարարության արդիականացում», ինչպես է IMEI շտեմարանը կապվում կիբեռանվտանգության բարձրացման հետ, և ինչ իրավական նպատակ է հետապնդում սարքերի ամբողջական հետագծելիության ու կանխարգելիչ վերահսկողության ապահովումը։

dpHub-ը և CyberHub-ը նաև խնդիրներ են տեսել համաչափության սկզբունքի տեսանկյունից։ Նրանց դիտարկմամբ՝ հստակ հիմնավորված չէ, թե ինչու է անհրաժեշտ ընդհանուր շտեմարանում ներառել բոլոր անձանց արդեն իսկ օրինական շահագործվող բջջային հեռախոսների IMEI կոդերը։ Կազմակերպությունները նշել են, որ ստվերային ներմուծման դեմ պայքարի կամ գողացված հեռախոսների բացահայտման նպատակներին հնարավոր է հասնել ավելի սահմանափակ միջոցներով, առանց բոլոր օգտագործողների տվյալների կենտրոնացված հավաքագրման։

Դիտողություններում նշվում է նաև, որ նախագիծը չի տալիս բավարար պատասխաններ IMEI կոդերի կեղծման կամ փոխման հնարավորության վերաբերյալ։ Կազմակերպությունների գնահատմամբ՝ եթե հնարավոր չէ վստահելիորեն պարզել, որ IMEI կոդը կեղծված չէ, ապա նման շտեմարանի արդյունավետությունը ստվերային շրջանառության, մաքսանենգ ներմուծման կամ գողացված հեռախոսների դեմ պայքարում կարող է սահմանափակ լինել։

dpHub-ը և CyberHub-ը նաև նշել են, որ նախագծով սահմանված չէ, թե IMEI շտեմարանում տվյալները որքան ժամանակ պետք է պահպանվեն։ Նրանց գնահատմամբ՝ բոլոր տվյալների անժամկետ պահպանումը կարող է խնդրահարույց լինել անձնական տվյալների մշակման համաչափության տեսանկյունից։

Կազմակերպությունները նշել են նաև, որ նախագիծը չի նախատեսում բավարար երաշխիքներ տվյալների իրավունքների պաշտպանության համար։ Մասնավորապես, հստակ չէ, թե ինչպես է անձը կարողանալու շտկել կամ թարմացնել իր տվյալները, ինչպես է իրականացվելու տվյալների հեռացումը այն դեպքում, երբ հեռախոսը այլևս չի շահագործվում, վնասվել է, ոչնչացվել կամ վաճառվել է այլ անձի։

Կազմակերպությունների գնահատմամբ՝ նախագծի մշակման փուլում չի իրականացվել տվյալների պաշտպանության ազդեցության գնահատում։ Նման գնահատումը անհրաժեշտ էր՝ պարզելու տվյալների զգայունությունը, անձանց հետագծելիության, նպատակների սահմանազանցման և կենտրոնացված շտեմարանի նկատմամբ անօրինական միջամտության ռիսկերը։

dpHub-ը և CyberHub-ը եզրակացրել են, որ նախագծով նախատեսվող անձնական տվյալների մշակումը ներկայացված տեսքով իրավաչափ չէ, և հնարավոր չէ պնդել, որ առաջարկվող կարգավորումները պիտանի, անհրաժեշտ և չափավոր են նախագծի հնարավոր օրինական նպատակներին հասնելու համար։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես քննադատել է նախաձեռնությունը՝ կասկածի տակ դնելով նախագծի հեղինակների հղումները միջազգային փորձին։ Նրա խոսքով՝ IMEI կոդերի գրանցման նմանատիպ համակարգեր գործում են հիմնականում Թուրքիայում, Իրանում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Թաջիկիստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Նեպալում, Կամբոջայում, Բանգլադեշում, Չիլիում, Կոլումբիայում, Մեքսիկայում և մի շարք այլ երկրներում։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ IMEI կոդերի գրանցումը բջջային սարքերի սեփականատերերին շատ ավելի վերահսկելի կդարձնի, քանի որ պետությունը հնարավորություն կունենա հեռախոսի IMEI-ը կապել ոչ միայն SIM քարտի, այլև անձնագրի տվյալների և սահմանի շարժի (սահմանը հատելու) տեղեկատվության հետ։

Փորձագետն արձանագրել է, որ, ըստ նախագծի, այն բջջային հեռախոսները, որոնց IMEI կոդերը պետական ռեգիստրում չկան, արգելափակվելու են։ Նրա կարծիքով՝ սա կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել, մասնավորապես՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որոնք ստիպված կլինեն Հայաստան ժամանելուց հետո գրանցել իրենց սարքերը՝ ցանցից անջատվելուց խուսափելու համար։

Մարտիրոսյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ օրինագիծը նախատեսում է պետական տուրքի սահմանում IMEI կոդերի գրանցման համար, սակայն դրա չափը գրված չէ։ Նրա գնահատմամբ՝ առաջարկվող միջոցառումներն անհամաչափ են դրված նպատակին՝ բջջային հեռախոսների սև շուկայի դեմ պայքարին, հատկապես երբ խոսքը փոքր քանակությամբ սարքերի ներկրումը կանխելու մասին է։

Նա նաև հայտարարել է, որ նախագիծը ենթադրում է անհամաչափ անձնական տվյալների հավաքագրում, որն անվերահսկելի է, և վերահսկողության մեխանիզմ չի տեսնում։

telegram
Tags: IMEIԱրթուր Պապյանբջջային հեռախոսնախագիծ

Հարակից հրապարակումներ

Ցույց ՍԴ-ի մոտ՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների (ուղիղ)

Ցույց ՍԴ-ի մոտ՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների (ուղիղ)

26 Հունիս 2026 16:40

Քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլ կանցկացնի

Փաշինյանը «Կոնդ»-ի քաղաքաշինական հայեցակարգի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

26 Հունիս 2026 16:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի թեմայով խորհրդակցություն, հայտնել է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Ըստ նրա՝ հայեցակարգի...

В ЕГУ и «Сильной Армении» обвинили власти в борьбе с памятью о героях

«Վախենում են հիշատակից»․ Գալստյանն ու Հովսեփյանը՝ հերոսների նկարները ջնջելու մասին

26 Հունիս 2026 14:56

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը քննադատել են...

В Ширакской области Армении начали оценку ущерба после сильного града

Կարկուտ է սպասվում․ Սուրենյանը հայտնել է սպասվող ցիկլոնի մասին

26 Հունիս 2026 12:14

Հունիսի 27-ին ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 26-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

26 Հունիս 2026 08:16

Հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...

Погода в Армении и в Арцахе 8 апреля: ожидается похолодание

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 26-ին

26 Հունիս 2026 07:39

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

Load More
Xosum
  • Լուրեր
Քրեական հեղինակության նկատմամբ կալանքի նպատակով հետախուզում է հայտարարվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու է կալանավորվել

26 Հունիս 2026 17:43
ՀՀ ԱԱԾ պետի տեղակալը մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին

Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին խոսք չկա․ համագործակցության գլխավոր քարտուղար

26 Հունիս 2026 17:21
Женская сборная Армении вышла в полуфинал чемпионата Европы среди малых стран

Բասկետբոլի ԵԱ․ Հայաստանի կանանց հավաքականը կիսաեզրափակչում է

26 Հունիս 2026 17:17
Пашинян заявил об отсутствии у Еревана цели по выходу из ЕАЭС

ՌԴ-ն ԱԳՆ-ն զուգահեռներ է անցկացրել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցության ՀՀ խոսույթի միջև

26 Հունիս 2026 17:09
Гроно: ЕС продолжит усилия по обеспечению армяно-азербайджанского мира

Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան կայուն խաղաղության դինամիկան․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

26 Հունիս 2026 16:50
Ցույց ՍԴ-ի մոտ՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների (ուղիղ)

Ցույց ՍԴ-ի մոտ՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների (ուղիղ)

26 Հունիս 2026 16:40
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 26-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

26 Հունիս 2026 16:30
Քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլ կանցկացնի

Փաշինյանը «Կոնդ»-ի քաղաքաշինական հայեցակարգի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

26 Հունիս 2026 16:24
Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 235-ի

26 Հունիս 2026 15:45
ՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

26 Հունիս 2026 15:08
В Грузии вновь решили объявить импичмент президенту

Թբիլիսին քննադատել է Վրաստանում ժողովրդավարության մասին ԵԽԽՎ բանաձևը

26 Հունիս 2026 15:00
В ЕГУ и «Сильной Армении» обвинили власти в борьбе с памятью о героях

«Վախենում են հիշատակից»․ Գալստյանն ու Հովսեփյանը՝ հերոսների նկարները ջնջելու մասին

26 Հունիս 2026 14:56
Hyundai-ն ծրագրային խափանման պատճառով հետ կկանչի ավելի քան 96 000 ավտոմեքենա

Hyundai-ն ծրագրային խափանման պատճառով հետ կկանչի ավելի քան 96 000 ավտոմեքենա

26 Հունիս 2026 14:52
Շուրջ 60 երկիր Վաշինգտոնում կմասնակցի ահաբեկչության դեմ գագաթնաժողովի

Շուրջ 60 երկիր Վաշինգտոնում կմասնակցի ահաբեկչության դեմ գագաթնաժողովի

26 Հունիս 2026 14:19
Ճապոնիայում հորդառատ անձրևների և թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 2,2 մլն մարդ

Ճապոնիայում հորդառատ անձրևների և թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 2,2 մլն մարդ

26 Հունիս 2026 13:46
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ բողոքը

26 Հունիս 2026 13:44
Следственный комитет заявил о предполагаемой подготовке мэром Гюмри узурпации власти

Գյումրու կալանավորված քաղաքապետ Ղուկասյանին առաջադրվել է չորրորդ մեղադրանքը

26 Հունիս 2026 13:35
Հայաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

Հայաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

26 Հունիս 2026 12:27
Իսրայելում հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Իսրայելում հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

26 Հունիս 2026 12:19
В Ширакской области Армении начали оценку ущерба после сильного града

Կարկուտ է սպասվում․ Սուրենյանը հայտնել է սպասվող ցիկլոնի մասին

26 Հունիս 2026 12:14
Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների վարույթի քննությունը (լրացվում է)

26 Հունիս 2026 11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն քննում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

26 Հունիս 2026 11:25
Армения и Турция договорились об исследованиях для восстановления железнодорожной линии Гюмри–Карс

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ

26 Հունիս 2026 11:02
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ասուլիսը ՍԴ-ի մոտ (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ասուլիսը ՍԴ-ի մոտ (ուղիղ)

26 Հունիս 2026 10:47
СМИ сообщили об увольнении более 200 военнослужащих из-за политических взглядов

ԶՈւ-ում պարզում են՝ ո՞ր զորամասերում են ՔՊ-ին քիչ ձայն տվել․ ԶԼՄ

26 Հունիս 2026 10:16
ՌԴ-ն կասեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները

ՌԴ-ն կասեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները

26 Հունիս 2026 10:12
Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

26 Հունիս 2026 08:30
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 26-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

26 Հունիս 2026 08:16

Տարադրամի փոխարժեքը հունիսի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Հունիս 2026 08:12
Погода в Армении и в Арцахе 8 апреля: ожидается похолодание

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 26-ին

26 Հունիս 2026 07:39
Քրեական հեղինակության նկատմամբ կալանքի նպատակով հետախուզում է հայտարարվել․ ՔԿ
Իրավունք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու է կալանավորվել

26 Հունիս 2026 17:43

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ հետախուզման մեջ գտնվող պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը հայտնաբերվել և կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։...

Read moreDetails
ՀՀ ԱԱԾ պետի տեղակալը մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին
Քաղաքականություն

Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին խոսք չկա․ համագործակցության գլխավոր քարտուղար

26 Հունիս 2026 17:21

Հայաստանը մնում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ և կազմակերպությունից նրա դուրս գալու մասին խոսք չկա, Sputniknews.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ