Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 36-38 աստիճան, երեկոյան՝ 25-27 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 25-30 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29, նախալեռնային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-29 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 26-30 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 27-31, հովտային շրջաններում՝ 31-35 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28, նախալեռնային շրջաններում՝ 32-37 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 34-38 աստիճան, հովտային շրջաններում՝ 36-38 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 36-39 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 25-29 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 36-39։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-31, հովտային շրջաններում՝ 35-39 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 20-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 29 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 25 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։




































