Կամչատկայում մի քանի երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, գրում է «Ինտերֆաքսը»։
Մոսկվայի ժամանակով ժամը 10:52-ին գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկից 183 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է ծովի հատակից 15,4 կմ խորության վրա։ Շրջանային կենտրոնում սեյսմիկ իրադարձությունն զգացվել է մինչև 3 մագնիտուդով։
Նախկինում հաղորդվել էր, որ նույն տարածքում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:51-ին և 09:52-ին, գրանցվել էին երկու երկրաշարժ՝ 5,6 և 6,9 մագնիտուդով։ Էպիկենտրոնը գտնվել էր 16 կմ խորության վրա։ Այս երկու երկրաշարժերն էլ զգացվել էին Պետրոպավլովսկ-Կամչատկայում՝ մինչև 4 մագնիտուդով։
Ցունամիի կենտրոնը նախազգուշացրել էր Ալեուտյան շրջանին ոչ ավելի, քան 38 սմ բարձրությամբ, Ուստ-Կամչատկի մունիցիպալ շրջանին՝ ոչ ավելի, քան 25 սմ, իսկ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանին՝ ոչ ավելի, քան 6 սմ բարձրությամբ ալիքի հնարավոր մոտեցման մասին։






































