Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա տեղեկությամբ՝ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ, հայտարարել է Ազիզյանը։
Ավելի վաղ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ հունիսի 18-20-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա կսկսի նվազել։






































