Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 19-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 22-26 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-27, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-26, նախալեռնային շրջաններում՝ 29-34 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 32-35 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-36 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 33-36 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-27 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 33-36։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-29, հովտային շրջաններում՝ 32-36 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 19-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 29 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 25 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































