Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 17-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 29-31 աստիճան, երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 24-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 26-29, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում՝ 24-29 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-34։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 17-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 24 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 22 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































