ԱՄՆ-ի գրեթե 80 միլիոն բնակչի վրա առաջիկա օրերին կազդի ծայրահեղ շոգը, կարկուտով ամպրոպները և հնարավոր տորնադոները, հայտնել է ABC-ն։
Ըստ Ազգային օդերևութաբանական բյուրոյի՝ կարկուտով ամպրոպները կազդեն Արևելյան ափի մեծ մասի՝ Մեն նահանգից մինչև Ջորջիա նահանգների, ինչպես նաև Միսսուրիի, Օհայոյի և Թենեսիի նահանգների վրա։ Վատ եղանակը կուղեկցվի մինչև 38 մղոն/ժ արագությամբ տեղայնացված փոթորկային քամիներով։ Հնարավոր են նաև տորնադոներ։
Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում հայտարարվել են ծայրահեղ շոգի մասին նախազգուշացումներ, որոնց համաձայն՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է բարձրանալ 40 աստիճան Ցելսիուսից (104 աստիճան Ֆարենհայտ)։





































