Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 19-23 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-23, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 22-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-30 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 27-30 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-21 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 27-30։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-25, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 12-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 23 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 20 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։






































