Պյատիգորսկի սրճարաններից մեկում տեղի ունեցած զանգվածային թունավորման պատճառով գրեթե 30 մարդ է հոսպիտալացվել, իրավապահ մարմիններին հղումով հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ներկա պահին հոսպիտալացված է 29 մարդ»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Մայիսի 30-ին Պյատիգորսկում 9-ը մարդ աղիքային վարակով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրանք այցելել էին նույն սրճարանը, տուժածների շրջանում երեխաներ չկան։
Ավելի ուշ «Ռոսպոտրեբնադզորը» հստակեցրել է, որ հիվանդների մոտ սալմոնելա է հայտնաբերվել։ Սրճարանի գործունեությունը կասեցվել է, ՌԴ քննչական կոմիտեն և դատախազությունը ստուգումներ են իրականացնում։



































