• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 20:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ինչո՞ւ չես զոհվել»․ Փաշինյանի խոսքերից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել

Արցախ, Ներքաղաքական,
24 Մայիս 2026 18:30
ShareShareShare
«Ինչո՞ւ չես զոհվել»․ Փաշինյանի խոսքերից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել
telegram

Արցախում մարտական գործողությունների մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախցի Արթուր Օսիպյանի և Արցախի իշխանությունների ու այլ խմբերի հասցեին հնչեցրած հայտարարություններից հետո սկսել են սոցիալական ցանցերում հրապարակել զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարներ և տեսանյութեր։

Մասնավորապես, Երևանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը վիճաբանության մեջ էր մտել Օսիպյանի հետ և հայտարարել․ «Գնայիիր, զոհվեիր, ինչո՞ւ ես կենդանի մնացել»։

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ պատերազմի ընթացքում նրա որդիներից և հարազատներից ոչ ոք չի զոհվել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների այս հայտարարությունները լայն արձագանք են ստացել մարտական գործողությունների մասնակիցների և հասարակական գործիչների շրջանում, ինչից հետո սոցիալական ցանցերում սկսվել է ակցիա՝ զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարների, հիշողությունների և զոհված ընկերների մասին հրապարակումներով։

44-օրյա արցախյան պատերազմի վետերան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը Euromedia24-ին տված հարցազրույցում վարչապետի խոսքերն անվանել է «վիրավորական և նվաստացուցիչ»։

Նա հայտարարել է, որ պատերազմի ընթացքում կորցրել է 9 մարտական ընկերոջ, որոնք զոհվել են իր կողքին, ուստի «ինչո՞ւ չես զոհվել» հարցն ընկալում է որպես անձնական վիրավորանք և զոհվածների հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Ղազարյանը հեգնանքով նշել է, որ «ներողություն է խնդրում, որ չի զոհվել» և հավելել, որ գուցե դա «չի արդարացրել ինչ-որ մեկի սպասելիքները»։

«2020-ից հետո փորձել եմ ուղղել այդ սխալը՝ 2021 թվականի սահմանային բախումների ժամանակ, 2022 թվականին՝ Վարդենիսի ուղղությամբ ներխուժման ընթացքում։ 2023 թվականին դուք [ՀՀ իշխանությունները- խմբ․] արդեն թույլ չտվեցիք, արգելեցիք հայկական բանակի ներգրավումը՝ Արցախում, փաստացի, ցեղասպանության ենթարկվող մեր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Արդյունքում՝ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, վերածվեց կողմի, որը փակեց այդ հարցը։ Փաստացի՝ մենք միայնակ թողեցինք մեր եղբայրներին ու քույրերին»,- նշել է Ղազարյանը։

Նա հավելել է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է Արցախի պաշտպանության քաղաքականությունից և, փաստացի, տարածաշրջանը թողել առանց աջակցության։ Ղազարյանի կարծիքով՝ դա հարված է հասցրել բանակի մարտական ոգուն և պաշտպանունակությանը։

Ղազարյանի խոսքով՝ իշխանությունները տարբեր ժամանակներում 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը վերագրել են տարբեր անձանց և գործոնների՝ դասալիքներից մինչև զինվորականներ, «Իսկանդեր» հրթիռային համակարգ և արտաքին դերակատարներ։ Նրա գնահատմամբ՝ սա պատասխանատվությունը սեփական անձից այլոց վրա տեղափոխելու փորձ է։

Ղազարյանը, անդրադառնալով «11 000 դասալիքի» վերաբերյալ մեղադրանքներին, նշել է, որ թեման ավելի խորքային վերլուծության կարիք ունի։ Նրա խոսքով՝ զորահավաքի համակարգում առկա էին կառուցվածքային խնդիրներ․ պահեստազորային ստորաբաժանումներն ու զորահավաքային ծրագրերը պատշաճ կազմակերպված չէին կամ պատերազմի նախաշեմին լուծարվել էին, ինչը, նրա գնահատմամբ, ազդել է բանակի մարտունակության վրա։

Ղազարյանը նշել է, որ Արցախում մարտերին մասնակցած բազմաթիվ ընկերներ ունի և նրանցից հաճախ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չեն կարողացել ավելի երկար դիմադրել։ Նրա խոսքով՝ պատասխանները կապված էին ուժերի սպառման և ապահովման խնդիրների հետ․ զինվորները դիրքերում սոված էին, սննդի և հացի պակաս կար, ինչպես նաև տեխնիկան տեղաշարժելու համար բավարար վառելիք չկար։ Նրա գնահատմամբ՝ այդ պայմաններն ազդել են մարտունակության վրա։

Նա նաև նշել է, որ արտաքին աջակցության, այդ թվում՝ Հայաստանի կողմից հնարավոր օգնության հույսի բացակայությունը լուրջ ազդեցություն է ունեցել զինվորների մարտական ոգու վրա։ Ղազարյանի խոսքով՝ երբ մարտիկները տեսնում էին, որ հայկական բանակը չի միջամտում, դիմադրությունը նրանց համար կորցնում էր իմաստը։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունները պատերազմի և Արցախի թեման օգտագործում են քաղաքական աջակիցների մոբիլիզացման և հասարակությունը բաժանելու նպատակով։ Ղազարյանի գնահատմամբ՝ իշխանությունների հռետորաբանությունը միտված է խորացնել բևեռացումն ու պահպանել ընտրազանգվածի մի մասը՝ վախի և հուզական ազդեցության միջոցով։

«Փաշինյանը ձեռքը վերցրել է քարտեզ, որը որևէ իրավական հիմնավորում չունի։ Այդ քարտեզի զգալի մասն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ինքը նույնիսկ չի կարող այն տնօրինել։ Ի՞նչ «իրական Հայաստանի» և ի՞նչ «խաղաղության» մասին է խոսում։ Խաղաղությունը չի կարող պատանդի կարգավիճակում լինել։ Եթե սա խաղաղություն է, ապա մեր գերիներն ի՞նչ են անում Բաքվում»,- հայտարարել է Ղազարյանը։

Փաշինյանի հայտարարությունները քննադատության ալիք են առաջացրել ինչպես պատերազմի մասնակիցների, այնպես էլ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Facebook-ում և Instagram-ում օգտատերերը վարչապետի՝ պատերազմի մասնակիցների և Արցախի բնակիչների հասցեին հնչեցրած խոսքերը գնահատել են որպես վիրավորական և սադրիչ։ Քննարկումներում նաև հնչել են մեղադրանքներ հասարակության մեջ լարվածության խորացման և իշխանությունների նկատմամբ անվստահության աճի վերաբերյալ։

Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է այդ մեկնաբանություններից մի քանիսը։

«Երբ պիտակավորում են անհատները, կարող է վնասակար լինել, սակայն երբ դա անում է կառավարությունը, հետևանքները շատ ավելի խորն են։ Վերջին տարիներին Հայաստանում տարածվել է մոտեցում, երբ Արցախի բնակիչներին ներկայացնում են ոչ թե որպես պատերազմ, շրջափակում վերապրած և հայրենիքը լքելուն հարկադրված մարդկանց, այլ որպես քաղաքական խնդիր»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը։

«Ես չեմ զոհվել․ չգիտեմ, ի ուրախությո՞ւն, թէ՞ ցավոք սրտի։ Վերջին իրադարձություններից հետո եզրակացրել եմ, որ մեզ՝ արցախցիներիս, հստակ ասում են՝ հեռացե՛ք այստեղից, մենք չենք ուզում ձեզ այստեղ տեսնել։ Բայց ես երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին ու չեմ արտագաղթելու։ Հիշեք՝ ընտրություններից հետո կյանք կա, և ոչինչ, այդ թվում՝ իշխանությունները, հավերժ չեն»,- հայտարարել է արցախցի ռեփեր, պատերազմի մասնակից Լյոկան (Վալերի Ղազարյան)։

«Հիմա եթե ասեմ՝ բա դու ինչո՞ւ ես ողջ, ինչո՞ւ չես մեռել, հետևիցս կգան, կձերբակալեն, բայց ինքը մեզ ասում է: Ինքը միայն այդ մարդուն չի ասում, մեզ բոլորիս է ասում, սակայն իրեն ձերբակալող չկա: Ձեզանից շատ բան չի գնում, ամսի 7-ին գնացեք ընտրատեղամաս, և դրան ցույց տվեք, թե ինչու եք ողջ, թե ինչու չեք մեռել»,- գրել է Արամ Աբաջյանը։

«Ասում ա՝ բա ինչո՞ւ չեք մեռել։ Բա դու ինչո՞ւ մարտի 1-ին թռար, չմեռար»,- գրել է Էդիկ Շախկուլյանը։

«Էսօր մի բան էլ իմացա. որոշ հարցեր տալու հնարավորություն ունի միայն և բացառապես մեռած մարդը։ «Ինչո՞ւ ես դու կենդանի» հարցի հասցեատերը սկզբունքորեն կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը և բացարձակ նշանակություն չունի` Արցախի՞ց է, Սյունիքի՞ց, թե՞ Շիրակից։ Վերջ, եթե չես մեռել, ուրեմն ձայնդ չլսեմ»,- գրել է Գարեգին Պետրոսյանը։

«2020 թվականի հոկտեմբերի 21-ին Փաշինյանը դիմեց բոլոր համայնքապետերին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ կոչ անելով ջոկատներ ձևավորել, անձամբ ղեկավարել դրանք և մեկնել ճակատ։ Հարցը պարզ է․ նրանցից քանի՞սն իրականում նման ջոկատներ ձևավորեցին և մեկնեցին առաջնագիծ»,- գրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը։

«Ես ընդհանրապես չեմ կարծում, որ Փաշինյանը որևէ քրիստոնեական հավատքի հետևորդ է, որովհետև, որքան հասկանում եմ, քրիստոնյան չի կարող որևէ մեկին ասել՝ ինչո՞ւ չես զոհվել։ Քրիստոնյան չի կարող ցանկալի համարել որևէ մեկի մահը։ Քրիստոնյայի արժեքներին չի համապատասխանում նեղության մեջ գտնվողին, իրենց տունն ու հայրենիքը կորցրածներին բարոյական ահաբեկման ենթարկելու վարքագիծը, ինչն անում են ՔՊ-ականներն ու իրենց կողմնակիցները»,- հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

telegram
Tags: ինչու չեք զոհվելպատասխանՓաշինյան

Հարակից հրապարակումներ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն, սակայն հրաժարվել է...

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կսկսի բնակարաններ նվիրել 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին

15 Հուլիս 2026 18:50

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կկատարի նախընտրական խոստումն ու բնակարաններ կնվիրի այն ընտանիքներին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան՝ այն համայնքներում, որտեղ քաղաքական ուժը...

Load More
Xosum
  • Լուրեր
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան
Քաղաքականություն

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Read moreDetails
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան
Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ