Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանը, ազատ է արձակվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ ձերբակալված Թովմասյանը, 72 ժամը լրանալուց հետո, ազատ է արձակվել։
Հորեղբոր նկատմամբ այդ պահին մեղադրանք առկա չէ և խափանման միջոցի հարց չկա։ Փաստաբանը հավելել է, որ գործով վարույթը շարունակվելու է։
Ըստ ՔԿ-ի՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։
Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։ Դեպքի ֆոնին իրավապահ համակարգի 5 պաշտոնյա էր ազատվել աշխատանքից։ Գործով մեղադրանք էր առաջադրվել 3 անձի։



























