Հայաստանում մայիսի 9-ին առանձին շրջաններում ցերեկային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 16-20 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 20-22 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 22-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 7-10 աստիճան։ Արցախում կանխատեսվում 18 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































