Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող վիրավոր արագիլին փրկարարները դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վիրավոր արագիլի մասին ահազանգն ստացվել է ժամը 15։03-ին։ Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։






































