Հայաստանում ապրիլի 30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 15-17 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 14-18 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 20-22 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 22-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 10-13 աստիճան։ Արցախում կանխատեսվում 15 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































