Հայաստանում ապրիլի 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 17-19 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 11-14 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 17-20 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 4-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 10 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































