Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ հնչած կրակոցների միջադեպը։
«Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը, առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաներն անվտանգ են կրակոցների միջադեպից հետո»,- X-ում գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակություններում։
Ապրիլի 26-ին Washington Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքին 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը կրակոցներ էր արձակել անցակետի մոտ։ Թրամփին ու պաշտոնյաներին տարհանել էին, վիրավորվել էր անվտագության մեկ աշխատակից։ Ալենը ձերբակալվել էր։




































