Մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը, հայտնում է 168.am-ը։
Ըստ կայքի՝ վերջին շրջանում Արցախի հերոսի մայրն առողջական խնդիրներ է ունեցել։ Նա 52 տարեկան էր։
Աբաջյանը զոհվել էր 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։





































