Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Փոխնախարարները խոսել են նաև երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի մաասին՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը:
Կոստանյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Այս օրերին Թուրքիայում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա այսօր հանդիպել էր ադրբեջանցի պաշտոնակցի` Սահիբա Գաֆարովայի հետ:






































