Դատարանը բավարարել է ԿԳՄՍՆ նախկին պաշտոնյաների՝ մասնագիտական կրթության վարչության նախկին պետ Արմենուհի Պողոսյանի ու բաժնի պետ Կարեն Մանուկյանի հայցն ընդդեմ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապօրինի ճանաչելով նրանց աշխատանքից ազատումը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը նշել է, որ պաշտոնյաներին նախարարն ազատել էր 2025 թվականի հոկտեմբերին՝ քոլեջի ուսանողի ենթադրյալ սխալ ֆինանսավորման պատճառաբանությամբ:
Թերթը հավելել է՝ նախարարությունում վստահ էին, որ նախարարը «փորձել էր ազատվել ոչ այնքան յուրային կադրերից»:



























