• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Հունիս 2026 06:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ուժեղ Հայաստանը» հանրահավաք և երթ է իրականացրել Երևանում

Քաղաքականություն,
11 Ապրիլ 2026 19:12
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ապրիլի 11-ին հանրահավաք և երթ է իրականացրել Երևանում։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, այդ թվում ՝ «Հանրապետության» հրապարակով՝ վանկարկելով «Սամվել վարչապետ», «փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ»։ Երթն ավարտվել է Կասկադում, ուր մասնակիցները բարձրացրել էին ՀՀ բազմամետրանոց դրոշը։

«Ազատության» հրապարակում, ուր տեղի էր ունեցել կուսակցության հանրահավաքը, կենտրոնացել էին ոստիկանության մեծաքանակ ուժեր։

Հանրահավաքը մեկնարկել է ՀՀ օրհերգով։ Ներկաները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված էր՝ «Երիտասարդն է իր երկրի տերը», իսկ ոմանք պաստառների վրա նշել են հայրենի քաղաքների անունները։ «Սամվել վարչապետ» վանկարկումները հնչել են ամբողջ հանրահավաքի ընթացքում։

Հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն անազատության 9 ամիսների ընթացքում առաջին անգամ հանդես է եկել տեսաուղերձով:

Ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ է միանշանակ և մեծ հաղթանակ, որպեսզի ավելի արագ իրականացնի տնտեսության զարգացման, աղքատության վերացման և անվտանգության բարձրացման իր մեծ ծրագրերը:

Նա նաև նշել է, որ իր ղեկավարած ուժը կերտելու է երկիր, որտեղ կառավարիչները չեն դատարկում բյուջեն ու լցնում գրպանները։ Կարապետյանի խոսքով՝ հմուտ դիվանագիտության և հզոր տնտեսության շնորհիվ հնարավոր կլինի կառուցել անվտանգ ու բարգավաճ երկիր։ Նրա խոսքով՝ նոր գործարանների հիմնումն ու 300 000 նոր աշխատատեղի ստեղծումը կդառնան այն հիմքը, որը թույլ կտա ունենալ պաշտպանված երկինք և պրոֆեսիոնալ վերազինված բանակ։

«Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով»,- շեշտել է նա։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ իրենք «թույլ խաղաղությունը» փոխարինելու են «ուժեղ խաղաղությամբ», և Հայաստանի ձայնը լսելի է լինելու Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում ու Պեկինում։

Կարապետյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը կարող է և կլինի ուժեղ, և ընտրություններում իր հաղթանակի դեպքում իրական և երկարաժամկետ խաղաղություն ձեռք կբերվի: Նա տեղեկացրել է, որ իր ընկերության կառավարումը փոխանցում է իր երեխաներին, իսկ ինքը կծառայի իր երկրին։

«Ուժեղ Հայաստան»  կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանրահավաքի իր ելույթում հայտարարել է Հայաստանում ընտանիքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ աղքատութան վերացման իրենց ծրագրերի շնորհիվ նրանք կդադարեն ընտրությունից ընտրություն փշրանքներ ստանալ պետությունից։

«Աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան են հոսելու միլիարդավոր դոլաների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։ Հայ մարդն աշխատելու է և լավ է ապրելու»,- հավելել է Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է, որ մարդիկ կանգնած են ընտրության առաջ՝ «փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ» կամ «լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ և վախ՝ հարևաններից»՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Կուսակցության խորհրդի անդամը շեշտել է, որ փոփոխություններ հնարավոր են միայն Կարապետյանի հետ։

«10 ամիս առաջ այն օրը, երբ Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճար, ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք ենթարկվելով նրան՝ արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է»,- ասել է նա։

Կարապետյանը հավելել է, որ փոփոխություն է պետք երկրում տիրող մթնոլորտում, առողջության, կրթության ոլորտում։ Նա շեշտել է, որ վիրավորանքը և արժանապատվություն ոտնահարելը թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս պետք է վերանան։ Առողջությունը, Կարապետյանի խոսքով, նախընտրական նվեր չէ։ Նա վստահություն է հայտնել, որ ներդրումների արդյունքում եկած հարկերից հնարավոր կլինի թույլ տալ մասսայական առողջության ապահովագրություն։

«Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի կուսակցությունը մարտի 31-ին դաշինք ստեղծելու հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցության հետ։

Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:

telegram
Tags: ՀայաստանՆարեկ ԿարապետյանՈւժեղ հայաստանՍամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

«У властей нет комплексов»: Казинян допустил фабрикацию обвинений против «Сильной Армении»

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

06 Հունիս 2026 22:25

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազինյան-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և...

Антикоррупционный комитет сообщил о новых задержаниях по делу о предвыборном подкупе

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառքի գործով ձերբակալությունների մասին

06 Հունիս 2026 20:25

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով մի շարք անձանց ձերբակալելու մասին։...

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

06 Հունիս 2026 17:47

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի 33/50 ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին:...

Ընդդիմությանն ընտրություններից հեռացնելն անընդունելի է․ Զախարովա

06 Հունիս 2026 13:02

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի հնարավոր չթույլատրումը խորհրդարանական ընտրություններին կդառնա «հանցագործություն ժողովրդավարության դեմ»...

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30

Load More
Xosum
  • Լուրեր
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը

06 Հունիս 2026 23:41
«У властей нет комплексов»: Казинян допустил фабрикацию обвинений против «Сильной Армении»

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

06 Հունիս 2026 22:25
Подземные толчки у Вана ощущались в Ереване и двух областях

Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ

06 Հունիս 2026 21:39
Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

06 Հունիս 2026 20:46
Антикоррупционный комитет сообщил о новых задержаниях по делу о предвыборном подкупе

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառքի գործով ձերբակալությունների մասին

06 Հունիս 2026 20:25
Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

06 Հունիս 2026 18:30
«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

06 Հունիս 2026 17:47
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

06 Հունիս 2026 15:00
Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

06 Հունիս 2026 14:39
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հրազդանի նախկին քաղաքապետի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հրազդանի նախկին քաղաքապետի գույքը

06 Հունիս 2026 14:20
Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

06 Հունիս 2026 14:16
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի 6 ներկայացուցչի ձերբակալման որոշում է կայացվել. ՔԿ

06 Հունիս 2026 13:20

Ընդդիմությանն ընտրություններից հեռացնելն անընդունելի է․ Զախարովա

06 Հունիս 2026 13:02
Իտալացի և ֆրանսիացի սկաուտները կհետևեն Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

Իտալացի և ֆրանսիացի սկաուտները կհետևեն Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

06 Հունիս 2026 12:43
Прокуратура обвинила покойного экс-главу СНБ в подлоге по делу «1 марта»

ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով

06 Հունիս 2026 12:05

Forbes-ը Նուբար Աֆեյանին ներառել է ԱՄՆ-ի մեծագույն նորարարների շարքում

06 Հունիս 2026 12:00
Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

06 Հունիս 2026 11:32
Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

ՀՀ արտադրանքի ստուգումը միտված է սպառողների պաշտպանությանը․ Օվերչուկ

06 Հունիս 2026 11:12
СМИ: Трамп отверг предложение Ирана по Ормузскому проливу

Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին

06 Հունիս 2026 10:51
Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

06 Հունիս 2026 10:19
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը
Մշակույթ

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանը

06 Հունիս 2026 23:41

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը, հայտնում է «Արմենպրեսը»։ Նա կատարել է Միկոլայ Մայկուսիակի...

Read moreDetails
«У властей нет комплексов»: Казинян допустил фабрикацию обвинений против «Сильной Армении»
Իրավունք

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

06 Հունիս 2026 22:25

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազինյան-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ