Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 12-ին Հայաստանում սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 4-7 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 5-8 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 11-13 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 12-14 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 4-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 10 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































