Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ է նշանակել, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Հարությունյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ:






































