Մարտի 31-ից Կապան-Երևան-Կապան թռիչքները վերսկսվում են, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա տեղեկացրել է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթը 5 օր հաճախականությամբ։
2023-ի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր սկսելու մասին։ Կապան-Երևան-Կապան թռիչքները դադարեցվել էին 2025-ի սեպտեմբերին՝ պայմանավորված թռիչքն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ։





































