ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թեհրանի խնդրանքով կասեցնում է իրանական էներգետիկ օբյեկտների վրա հարվածները մինչև ապրիլի 6-ը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի կառավարության խնդրանքով հայտարարում եմ, որ դադարեցնում եմ էներգետիկ օբյեկտների ոչնչացումը տասը օրով՝ մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով՝ ժամը 04:00-ին-խմբ.): Բանակցությունները շարունակվում են, և հակառակ ստախոս լրատվամիջոցների և այլոց սխալ պնդումների՝ շատ լավ են ընթանում»,- նշել է նա։
Press TV-ն գրել է, որ Իրանի բանակը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմավարական նշանակության թիրախներին, այդ թվում՝ Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին։
Իսրայելի պաշտպանության ուժերն, իրենց հերթին, հայտնել են Թեհրանի կենտրոնում հասցված հարվածների շարքի մասին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանի կենտրոնում Իրանի ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարվածների շարք են իրականացրել»,- հայտնել է Իսրայելի բանակը։
Հրթիռային հարված է հասցվել Իրանի Ուրմիա քաղաքի բնակելի թաղամասին, «չորս բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է», մի քանի քաղաքացիական անձ վիրավորվել է, կան զոհեր։
«Նպատակակետերի թվում էին Աշդոդում գտնվող նավթի պահեստները և պահեստը, Մոդիին բնակավայրում գտնվող ռազմական անձնակազմի կայանը և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական տեղեկատվության փոխանակման կենտրոնը»,- ասվում է Press TV-ի կողմից հրապարակված հոդվածում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։




































