Հայաստանում մարտի 25-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրև։ Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 29-ը։
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 13-16 մ/վ։
Երևանում մարտի 25-28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ։ Մարտի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +11-ից +13 աստիճան։ Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Շիրակի մարզում ցերեկային ջերմաստիճանը կլինի +7-ից +10, Կոտայքում՝ +6-ից +9։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +6-ից +10, Լոռու մարզում՝ +8-ից +11։ Տավուշի մարզում ցերեկային ջերմաստիճանը կանխատեսվում է +7-ից +10։
Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +5-ից +8, Արարատի մարզում՝ +11-ից +13։ Արմավիրում ցերեկը կլինի +12-ից +14։ Վայոց ձորի մարզում ջերմաստիճանը կլինի +6-ից +9, իսկ Սյունիքի մարզում՝ +4-ից +7։
«Յանդեքս»-ի տվյալներով՝ Արցախում մարտի 25-ին սպասվում են անձրևներ։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +9։





































