Հանրապետական հիվանդանոցի ծննդատանն արձանագրվել է ծննդկանի մահ, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՆ-ից հայտնել են, որ նորածնի առողջական վիճակը կայուն ծանր է: Ըստ նախարարության մամուլի ծառայության՝ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:
«Բժշկական թիմի և ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը»,- մանրամասնել են ԱՆ-ից։
Նախարարությունին նշել են, որ բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում, սակայն ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:






































