ԱՄՆ Սենատը կրկին մերժել է բանաձևը, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստանար Կոնգրեսի համաձայնությունն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
Քվեարկության արդյունքում 47 օրենսդիր կողմ է քվեարկել բանաձևին, իսկ 53-ը՝ դեմ։
Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կողմից ներկայացված բանաձևը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերն Իրանի դեմ մարտական գործողություններից, եթե դա հստակորեն թույլատրված չէ պատերազմ հայտարարելով կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորագրով»։
Թրամփը քննադատել է ԱՄՆ դաշնակիցներին՝ Իրանի դեմ գործողություններին մասնակցելու դժկամության համար։ ԱՄՆ կոնգրեսականները չեն թույլատրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը։
Կոնգրեսի հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։
Նրանք կարծում են, որ Թրամփը, ինչպես ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի՝ համաձայն «Պատերազմի լիազորությունների մասին» օրենքի, սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել՝ առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։




































