ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոգևորականության մասին՝ դրանք անվանելով կրոնի քաղաքականացում։ Ճեպազրույցը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
««ԿԳԲ գործակալների» մասին հղումները հիմնականում ուղղված են արևմտյան մարդկանց շրջանում ժողովրդականություն ձեռք բերելուն»,- հայտարարել է Զախարովան։
Նա կարծում է, որ նման հայտարարությունները հանգեցնում են «հասարակության պառակտմանը» և շեղում են ուշադրությունն իրական խնդիրների լուծումից։
«Կրոնական հարցերի քաղաքականացումը կարող է հանգեցնել հասարակության մեջ վտանգավոր պառակտման և ավանդույթների ոչնչացման»,- ասել է նա։
Զախարովան նաև Հայաստանի իշխանություններին մեղադրել է կրոնական հարցերը որպես «ուշադրությունը շեղող» միջոց օգտագործելու մեջ՝ սոցիալ-տնտեսական հարցերը քննարկելու փոխարեն։
Փաշինյանը ԵԽ-ում հայտարարել էր, որ որոշ հայ հոգևորականներ, որոնք կապված են խորհրդային հետախուզական ծառայությունների հետ, գործում են «երրորդ երկրների» շահերից ելնելով և կարող են սպառնալ Հայաստանի անկախությանը։





































