Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Ավելի ուշ Sputnik Грузия-ն հայտնել է, որ Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է, այդ թվում՝ մեծ բեռնատարների համար։
Ըստ աղբյուրի՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:
Նյութը թարմացվել է 14։08-ին։





































