Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
ՀՀ տարածքում ևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։




































