Հակակոռուպցիոն կոմիտեում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ունեցվածքի հետ կապված քրգործ չկա, փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իշխանություն-եկեղեցի հարաբերություններին և արդյոք Գարեգին Բ-ին համարում է կաթողիկոս, Նահապետյանը նշել է, որ քաղաքական հարցերի չի պատասխանում։
Քննչական կոմիտեն փետրվարի 23-ին Armenia Today-ին հայտնել էր, որ քրեական վարույթներ են իրականացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առերևույթ հափշտակություններ կատարելու, եկեղեցուն պատկանող դրամական միջոցներ յուրացնելու դեպքի առթիվ։





































